ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ-2015» փառատոնից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց՝ մաղթելով անամպ երկինք, բազում ժպիտներ և նորանոր հաջողություններ:
Երեխաները հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հաղթանակ» պարային կատարումով, որի համար արժանացել են փառատոն-մրցույթի ժյուրիի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից ստացել են հուշանվերներ:
Ավանդույթ դարձած «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։